Գագիկ Ծառուկյան, Վարդան Հարությունյան, Մհեր Սեդրակյան. ՊԵԿ նախագահն անուններ տվեց

158

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ ստուգումներ են իրականացվում նաև հայտնի անձանց գազալցակայաններում: Նա նշեց, որ իրենց ցուցակից միայն մեկ ընկերություն կապ ունի Գազպրոմ Արմենիայի հետ: Մնացածը տարբեր անձանց պատկանող գազալցակայններ են: Այդ թվում են՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները:

«Օրինակ՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցկայանում կատարվող չափագրումը, եթե չեմ սխալվում, 15 մլն դրամի մասին է խոսքը, ամենաքիչն է»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն է հասնում խախտում կատարած անձանց, Անանյանը պատասխանեց, որ բոլոր այս կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցված:

“Եվ քրեական գործի շրջանակներում, եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում ու վերականգնվում է, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հանրության մոտ: Կածում եմ՝ պետք չէ տնտեսավարողներին տանել դատել ու արգելել նրան տնտեսական գործունեությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին”,- ասաց նա:

Ըստ Անանյանի՝ պետք է աշխատանքներ տանել, որ հարկ վճարողը փոխի իր վարքագիծը և գա օրինական դաշտ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache