Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտել հանդիպել ինքնասպանության փորձ իրականացնող երիտասարդին

0

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հաղթանակ կամրջի մոտ երիտասարդի կողմից ինքնասպանության փորձին՝ տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ է ցանկացել գալ  երիտասարդի մոտ. «Առավոտյան տեղեկացա, որ Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել և ցանկանում է հանդիպել անձամբ Գագիկ Ծառուկյանին։
Նույն պահին տեղեկացրել եմ պրն. Ծառուկյանին և նա իմանալով, որ տարածության առումով մոտ եմ դեպքի վայրին, իր հանձնարարությամբ անմիջապես մեկնել եմ դեպի Հաղթանակ կամուրջ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու պրն. Ծառուկյանի անունից քաղաքացուն լսելու և պարզելու, թե ինչ է նա ցանկանում, մինչև Գագիկ Ծառուկյանն անձամբ կհասնի դեպքի վայր։
Շտապ հասնելով պարզ դարձավ, որ իրավապահ մարմիններին արդեն հաջողվել էր կանխել դեպքերի անդառնալի զարգացումները։
Իրավիճակը ներկայացրել եմ պրն. Ծառուկյանին և տեղեկացրել, որ իր մոտենալու անհրաժեշտությունն այլևս չկա»,-գրել է Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը հատած երիտասարդը պահանջում էր հանդիպել նաև Գագիկ Ծառուկյանի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache