good-banner
Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կփորձի փրկել Հովիկ Աբրահամյանին

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար կռիվ չտալ՝ հաշվի առնելով այդ քաղաքում ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցած ազդեցությունն ու կշիռը։

Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը կարծես թե փոխել է իշխանության տրամադրությունը, և Արարատի մարզում երկրի մասշտաբով ամենաշատ ձայներն ապահոված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) հետ քննարկվում է Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու հնարավորությունը։Հարցը դեռևս առկախված է և կախված բացառապես Սերժ Սարգսյանի վերջնական որոշումից ու կամքից։

Հարցին կարող է էապես միջամտել և կրքերը հանդարտեցնել միայն Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանին հավելյալ երաշխիքներ տալով, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն տեսանելի ապագայում քաղաքական դերակատարության և գործունեության հավակնություն չի ունենալու»:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing