good-banner
Լրահոս

Գագիկ Ծառուկյանը մատնեց իր նպատակը

 

arm148680041653

ԲՀԿ համագումարում իր ելույթում Գագիկ Ծառուկյանը տնտեսության զարգացման ու ներդրումների համատեքստում հիշատակեց Դուբայը. «Դուբայ երեւի բոլորդ էլ գնացել եք, 25 տարի առաջ միայն անապատ էր: Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց, մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք»:
Դուբայը հայ օլիգարխների վերջին հանգրվանն է բոլոր առումներով՝ հանգստի, զվարճանքի, «սխոդկաների», ընդօրինակման եւ այլն: Դուբայն իսկապես տպավորիչ, հեքիաթային քաղաք է դարձել վերջին տարիներին: Նավթն այդտեղից հոսում է առատորեն, ստացված փողը ներդրվում է քաղաքի զարգացման մեջ: Այդտեղ իսկապես պայմաններ են ստեղծված օտարերկրյա ներդրողների, այդ թվում հայաստանցի, գործունեության համար:
Դուբայը, եւ ընդհանրապես Արաբական միացյալ էմիրությունները, ավտոկրատ երկիր է, որտեղ իշխում է շեյխի ընտանիքը: Առանցքային տնտեսա-քաղաքական պաշտոններն ու դիրքերը զբաղեցնում են ընտանիքի անդամները, փեսաները, բաջանաղները եւ այլն:
Նրանք ահռելի հարստություն ունեն, տիրում են ազգային բարիքի մեծագույն մասին, քվոտավորելով ու մենաշնորհելով տնտեսությունը: Եվ ներդրումներն էլ արվում են նրանց կարողության ու սեփականության մեջ, խոշոր հաշվով:
Բայց նույնիսկ ֆինանսական այս ահռելի հոսքերի պայմաններում ԱՄԷ-ն կենսամակարդակով, կյանքի որակով եւ այլ չափանիշներով գտնվում է բավական ցածր տեղերում: «Հասարակ» ժողովրդի կենսամակարդակը բարձր չէ, իհարկե Հայաստանի պես չէ, բայց Դուբայի շքեղության ֆոնին բավական մեծ ճեղքվածք կա:
Այս առումով, կենսամակարդակի վարկանիշում առաջին տեղերում են այն երկրները, որտեղ կա ազատ շուկա եւ մրցակցություն, անկախ դատարան, խոսքի ազատություն, արդյունավետ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, մարդիկ կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում բիզնեսում ունեն ինքնադրսեւորվելու հավասար հնարավորություն եւ այլն:
Ծառուկյանը սակայն նման երկրների անուն չի տվել: Նա իր ելույթում կամա-ակամա ներկայացրել է Հայաստանի զարգացման իր պատկերացումը՝ երկիրը մեկ կամ մի քանի ընտանիքի սեփականությունն է, որոնք պետք է ստանան գերշահույթներ, որ մի բան էլ տան ժողովրդին, եւ «լավ լինի»: Այսինքն այն, ինչ ներկայում կա Հայաստանում: Սա հոգեհարազատ մոդել է իր սխեմաներով ու արժեհամակարգով, որը փորձ է արվում պահպանել, հակառակ դեպքում օլիգարխիկ համակարգը կփլուզվի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...