Լրահոս

Նոր պաշտոն Գագիկ Ծառուկյանին

 

h

News.am «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի  է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը:

Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ:

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

«ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար: Երեկ էլ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարում էր, թե ժողովուրդն է պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...