Լրահոս

Գագիկ Ծառուկյանը ոչ մեկին չի հանդիպում. նա «կտտանքների» է մատնել իր թեկնածուներին

 

Մեր տեղեկություններով` մայիսի 15-18-ին մեկնարկելիք ԱԺ անդրանիկ նիստն իր ներկայությամբ կպատվի նախորդ պառլամենտի նիստերից բացակայած Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո նրան ԲՀԿ շտաբում այլեւս չեն տեսել. նա փակվել ու միանձնյա որոշում է, թե ովքեր են դաշինքից խորհրդարան մտնելու:

ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են այդ «գործընթացի» ավարտին, «խնամի-ծանոթ-բարեկամ-զանազան պաշտոնյաների» «բարեխոսական» առաքելությամբ ուղարկում են «շեֆի» մոտ` իմանալու` գնալո՞ւ են խորհրդարան, թե՞ ոչ։

Սակայն Ծառուկյանը որեւէ մեկին չի արձագանքում, չի ընդունում, միայն շտաբի պետ Իշխան Զաքարյանն է երբեմն-երբեմն նրան հանդիպում, սակայն նա եւս իրավասություն չունի «խառնվելու» մանդատների բաշխման գործընթացին, որը, ի դեպ, ՀԱԿ-ի` Սահմանադրական դատարան դիմելու գործընթացով երկարաձգվեց եւս 20 օր` նոր «կտտանք» պատճառելով մանդատներին սպասող պատգամավորներին»:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing