Լրահոս

Գագիկ Ծառուկյանի առաջին խոշոր ձախողումը

 

163_119

Երեկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ծառուկյան դաշինքն առայժմ ձեռնպահ է մնում Ռամկավար ազատական կուսակցության՝ ՌԱԿ հայաստանյան կառույցի հետ համագործակցությունից:ՌԱԿ-ն ընդհանրապես լայն հասկացություն է եւ վերջին երկու տասնյակ տարիներին բազմիցս բաժանվել ու «վերակազմավորվել» է, առկա են տարբեր կառույցներ տարբեր ղեկավարներով, որոնց միջեւ չեն դադարում վեճերը, թե ով է իսկականը:ՌԱԿ-ի տվյալ կառույցը, որը հայտարարել էր Ծառուկյան դաշինքին միանալու մասին, անմիջապես ենթարկվեց քննադատության ՌԱԿ այլ միավորների ու կառույցների կողմից, որոնք հայտարարեցին, թե այն լիազորություն չուներ այդպիսի որոշում կայացնելու բոլորի անունից: Այդպիսով, Ծառուկյանը հայտնվել էր բավական երկիմաստ վիճակում՝ նրան «պառակտումներ» պետք չեն, քանի որ հանդես է գալիս «ազգի միասնության ու ջանսաղության» դիրքերից:Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր ընտրությանը լայն դաշինքով մասնակցելու մասին, եւ նրա կոչին ԲՀԿ-ից բացի միացել էին ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ինչ որ այլ կազմակերպություններ: ՌԱԿ-ի մասին արդեն խոսվեց, սակայն նույն վիճակն է նաեւ այս դաշինքին միացած մյուս կուսակցությունների դեպքում: ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն բազմիցս տրոհված, «վերակազմակերպյալ», դեսուդեն ընկած կուսակցություններ են, որոնք այս գործընթացների արդյունքում դարձել են մարգինալ, որեւէ կշիռ չունեցող կազմակերպություններ:

Գագիկ Ծառուկյանը բնականաբար հասկանում է այս հանգամանքը: Մյուս կողմից, նա փորձում է երկու խնդիր լուծել: Առաջին՝ հնարավորինս «քաղաքականացնել» իր դաշինքը, ներգրավելով կուսակցություններ, որոնք ավելի շատ պետք են որպես ցուցանակներ: Առավել եւս, որ ԲՀԿ-ն լքել են քիչ թե շատ քաղաքական դեմքերը: Երկրորդ՝ ի դեմս ՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի՝ ապահովել նաեւ սփյուռքի ցուցանակը:Իր հերթին, այս կուսակցությունների համար այդ դաշինքում ընդգրկվելը ֆինանսական խնդիրներ լուծելու եւ մարգինալությունը հաղթահարելու հնարավորություն է:Սակայն ՌԱԿ-ի հետ կապված այս պատմությունը կարելի է համարել Ծառուկյան դաշինքի առաջին խոշոր ձախողումը: Հաջորդ ձախողումը շատ ավելի լուրջ է լինելու, սակայն այդ մասին՝ հետագայում (քիչ էր մնում գրեինք հաջորդ դասին):

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing