Լրահոս

Գագիկ Ծառուկյանի բախտը ինքնըստինքյան բերեց

 

Երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողները հարցուփորձ են արել Գագիկ Ծառուկյանին նոր Ազգային ժողովում հնարավոր կոալիցիաների եւ այլնի մասին: Նա ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մասին հարցին հստակ պատասխան չի տվել, իսկ ընդդիմություն լինելու մասին հարցին էլ պատասխանել է. «Եթե կոալիցիա չենք, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք դառնում»:Ազգային ժողովի նոր կանոնակարգով խորհրդարան անցած կուսակցությունները կարծես թե պետք է հայտարարեն, թե իրենք ինչ են՝ ընդդիմություն, թե իշխանության մաս:

Ինքը Գագիկ Ծառուկյանը խուսափում էր հայտարարել, որ իր գլխավորած քաղաքական ուժը ընդդիմություն է, նույնիսկ այն փուլում, երբ գլխավորում էր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»:Ընդհանրապես, Ծառուկյանն իր գործունեության տարբեր փուլերում ակնհայտորեն դիսկոմֆորտ էր զգում այդ մասին հարցերից, իսկ նրա կուսակիցներն անհոդաբաշխ բացատրություններ էին տալիս այդ կապակցությամբ:

Ըստ ամենայնի, ընդդիմությունը մի տեսակ շատ էր քաղաքական ու վտանգավոր, մյուս կողմից՝ նա իրականում անկեղծ էր այդ հարցում:

Սերժ Սարգսյանը, փոխելով Սահմանադրությունը, հայտարարեց, թե մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ փոփոխություններ են լինելու: Նրա այդ հայտարարությունը մի կողմից սպառնալիք էր հիշեցնում, մյուս կողմից՝ նոր հնարավորություններ «մարդկանց» համար:
Հասկանալի էր, որ «մարդիկ» տվյալ դեպքում քաղաքական ուժերն էին:Գագիկ Ծառուկյանի մասով, այդ տեսակետից, նոր հնարավորություններ են բացվել: Մասնավորապես, եթե նա չմտնի կոալիցիա, ապա նոր կանոնակարգով արդեն ինքնըստինքյան է հռչակվելու ընդդիմություն: Եվ նրան քրեա-օլիգարխիկ համակարգի տարբեր մաստի ու տրամաչափի ախպերությունը չի կարող կշտամբել, որ ընդդիմություն է դարձել:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing