good-banner
Լրահոս

Գագիկ Ծառուկյանի փեսա՝ Կարապետ Գուլոյանի հարցազրույցը

 

Կոտայքի մարզպետ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը Tert.am-ի հետ զրույցում պնդում է, որ չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին ու ԲՀԿ որոշ ներկայացուցիչների հայտարարություններին, Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա քաղաքականություն: Նշենք նաև, որ ՏԻՄ վերջին ընտրություններում նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Կարապետ Գուլոյանը պաշտպանում էր ՀՀԿ-ի թեկնածուներին:

-Պարո՛ն Գուլոյան, ՏԻՄ վերջին ընտրություններում Դուք պաշտպանում էիք ՀՀԿ-ական թեկնածուներին…

— Այո, բոլոր տեղերում եմ պաշտպանել հանրապետականներին:

— Բայց Դուք կուսակցական չեք, հանձնարարակա՞ն էր Ձեզ տրված` որպես մարզպետի: Ինչո՞ւ էիք պաշտպանում ՀՀԿ-ականներին:

— Բացարձակ: Հանրապետականներին պաշտպանել եմ, որովհետև բոլորը լավն են:

— Միայն հանրապետականնե՞րն են լավը, ուրիշ լավ մարդ չկա՞ր:

— Ինչի՞ չկար, մեր մարզում առաջադրվողները բոլորը լավն են:

— Անկուսակցականների մեջ լավ մարդ չկա՞ր, որ սատարեիք:

— Մեր մոտ անկուսակցականներն էլ են ընտրվել: Նաև անկուսակցականներին եմ սատարել:

— Իսկ ՀՀԿ-ականներին սատարելն ի՞նչ նպատակ ուներ, ուզում եք ամրապնդե՞լ Ձեր դիրքերը մարզում:

— Ոչ, ես տենց խնդիր չունեմ: Բայց ի՞նչ նպատակ պետք ա ունենամ: Ասեցի՝ լավ են աշխատում, գնահատում եմ իրանց աշխատանքը, առաջադրվել և վերընտրվել են:

— Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի հետ մտերմությունն արվում է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի առթիվ:

— Բայց Գագիկ Ծառուկյանն ի՞նչ կապ ունի իմ մարզպետական աշխատանքի հետ: Գագիկ Ծառուկյանն իմ բարեկամն ա և վերջ:

— Կարծում եք՝ եթե Գագիկ Ծառուկյանը Ձեր բարեկամը չլիներ, Դուք կլինեի՞ք մարզպետ:

— Ինչու՝ ոչ: Բայց ո՞վ ա ասում, որ ես Գագիկ Ծառուկյանի բարեկամն եմ, դրա համար եմ մարզպետ:

— Ասել է թե՝ առանց Գագիկ Ծառուկյանի էլ Դուք մարզպետ կլինեիք։

— Տենց էլ եղել եմ:

— Իսկ Դուք կաջակցե՞ք Գագիկ Ծառուկյանին, եթե նա վերադառնա քաղաքականություն:

— Ինքը չի վերադառնա քաղաքականություն:

— Ինչո՞ւ:

— Ես տենց գիտեմ:

— Մամուլում պարբերաբար շրջանառվում է, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն ուզում են, որ վերադառնա:

— Դե, մամուլում շատ բան ա շրջանառվում: Ես, համենայն դեպս, տենց ինֆորմացիայի չեմ տիրապետում՝ իր բարեկամ լինելով:

— Հնարավո՞ր է, որ պարոն Ծառուկյանն իր ծրագրերով Ձեր հետ չկիսվի:

— Ինչ ասեմ…

— Իսկ Կոտայքի մարզում Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ եք փոխել:

— Շատ բան: Ահագին ծրագրեր ա իրականացվել իմ պաշտոնավարման ժամանակ՝ասֆալտապատման աշխատանքներ, պոլիկլինիկաներ ու դպրոցներ ենք վերանորոգել, ջրագծեր:

— Փաստորեն, Ձեր բիզնեսներն էլ եք զարգացրել այդ ընթացքում:

— Ո՞ր մեկը: Ասեմ, իմանաք, որ մեր ընտանիքը 90 թվականից բիզնեսով ա զբաղվել: Կոնկրետ ես հիմա չեմ զբաղվում: Դրա կարիքը չկա:

— Կոտայքի մարզը հայտնի էր նաև նրանով, որ, մամուլի տեղեկություններով, էնտեղ սահմանված էին մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում՝ դպրոցներ, պոլիկլինիկաներ, աշխատանքի ընդունվելու կաշառքների չափերը: Այդ երևույթը արմատախիլ արե՞լ եք:

— Իմ ժամանակահատվածում նման բան բացառվում ա:

— Պարո՛ն Գուլոյան, քանի որ աջակցել եք ՀՀԿ-ին, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ական դառնաք առաջիկայում:

— Ոչ մի բան չի բացառվում: Նման առաջարկ չկա, նախաձեռնություն չկա: Կյանքում ոչ մի բան չի կարելի բացառել:

Hartak.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara