Լրահոս

Գագիկ Ծառուկյանի փեսան և Հրազդանի քաղաքապետը փորձել են Արցախի անունից հավաքած օգնությունը չուղարկել. «Ժողովուրդ»

 

arm146320203676

hayeli.am-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 6-ին հրապարակած «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» նյութում անդրադարձել էր «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործունեությանը։

Տեղեկացրել էինք, որ նշված հիմնադրամն իրավական ոչ մի կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ։ Սակայն մարզի ղեկավարությունն իր ենթակայության տակ գտնվող պետական հիմնարկ-ձեռնարկություններից պահանջել էր հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել՝ Արցախին օգնության համար գումար հավաքելու անվան տակ։ Սա այն դեպքում, երբ դեռևս ապրիլի 4-ին ԼՂՀ կառավարությունը հրապարակել էր այն հաշվեհամարները, որոնց միջոցով Արցախին օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել։ Նկատենք, որ Կոտայքում ու մարզկենտրոն Հրազդան քաղաքում գումարները սկսել են հավաքել ապրիլի սկզբից։ Բայց Արցախին օգնությունը՝ 22 մլն դրամ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին հիմնադրամից փոխանցել են մայիսի 10– ին, այսինքն՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից ուղիղ 4 օր անց։ Եվ եթե «Ժողովուրդ» օրաթերթն այս պատմության մասին չբարձրաձայներ, դժվար է ասել, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ինչպես կտնօրինեին հավաքված գումարը»-գրում է պարբերականը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing