Լրահոս

Գագիկ Ծառուկյանի ուժգին հարվածը վարչապետի ակումբին

 

 

Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ընկերները պատրաստ են Հայաստանում կատարել 15 միլիարդ դոլարի ներդրում, եթե Ծառուկյան դաշինքը հաղթի խորհրդարանի ընտրությանը:Ծառուկյանի այս հայտարարությունն անկասկած պատասխանն է Կարեն Կարապետյանի ընկերների նախաձեռնությանը, որի մասին հայտարարվեց մարտի 25-ին՝ Հայաստանի ներդրումային ակումբի ստեղծումով:

Այդ նախաձեռնությունն առաջնորդում է Կարեն Կարապետյանի ընկեր Սամվել Կարապետյանը՝ ամենահարուստ հայն ըստ Ֆորբսի: Նրա նախաձեռնությունը միավորում է մի քանի տասնյակ ռուսաստանցի գործարարների, որոնք հայտնել են Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն:Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ զարմացնելու են շատերին եւ ամեն օր ինչ որ բան են փոխելու: Կարեն Կարապետյանն էլ հայտարարել է, որ ներդրումային ակումբը բերելու է ոչ միայն ներդրումներ, այլ նոր մշակույթ, նոր որակ:Գործնականում, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է իշխանափոխության ակումբ, որը պետք է ներդրումային ծավալների օգնությամբ Հայաստանում փոխի իշխանության հիմքը՝ կապիտալի ստատուս-քվոն, այսինքն փոխի իշխանությունը:

Այդ իմաստով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը փաստացի իշխանափոխության դեմ արվող հայտարարություն է, թեեւ զուտ ֆորմալ իմաստով թվում է, որ հենց Ծառուկյանն է գնում իշխանափոխության, հայտարարելով, որ իր ընկերները 15 միլիարդ դոլար կներդնեն, եթե իշխանության գա Ծառուկյան դաշինքը:Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանության հիմք հանդիսացող ներկայիս ստատուս-քվոյի խորհրդանիշն է: Իշխանափոխություն հասկացությունը Հայաստանում պետք է դիտարկել իշխանության, իշխող համակարգի հենց խորքային հիմքով, ոչ թե անուններով կամ ֆորմատներով, որ երեւում են մակերեսի վրա:Այա խորքային հիմքի իմաստով, Գագիկ Ծառուկյանը Հայաստանում իշխանության այսպես ասած կապիտալի բազայի ներկայիս ստատուս-քվոն պահողն է, որը հանդես է գալիս այդ ստատուս-քվոն փոխելու կարապետյանական նախաձեռնության դեմ, այսինքն իշխանափոխության դեմ:

Բոլորովին այլ հարց է, թե որակական ինչ փոփոխություն է ենթադրելու այդ իշխանափոխությունը, համակարգային եւ ընդհանրապես հասարակական-պետական կյանքի ինչ փոփոխություններ: Այստեղ քննարկման բավական մեծ տեղ կա:

Սակայն բավական շոշքափելի է, որ Ծառուկյանի հայտարարությունը ի ցույց է դնում հենց հին եւ նոր «ստատուս-քվոների», կամ իշխանության հին եւ նոր «ոգիների» պայքարը:Այդ իմաստով հետաքրքիր է նաեւ, որ Ծառուկյանի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են ԲՀԿ լիմիտի, այսպես ասած երկրորդ տեղի հարցում:Մեկ այլ ուշագրավ դրվագ է եւ այն, որ Հայաստանում ներդրողների ակումբի ստեղծման օրը Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ եւ գործնականում անցել է արդեն մի քանի օր, սակայն կարծես թե որեւէ կերպ չի հայտնվել Սարգսյանի եւ ներդրողների ակումբի ներկայացուցիչների հանդիպման մասին, թեեւ թվում էր, որ Սերժ Սարգսյանը չպետք է վարաներ օգտագործել այդ ավետիսը:

Այդ ֆոնին հարց է առաջանում, արդյոք 15 միլիարդ դոլարի մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ոչ միայն Ծառուկյանի, այլ նաեւ, իսկ գուցե նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի պատասխանն է Կարեն Կարապետյանի ընկերներին՝ Սամվել Կարապետյանին:Հայաստանում իշխանության «նոր ոգու» անհրաժեշտության մասին հայտարարել է հենց Սերժ Սարգսյանը, եւ թվում է, որ Սարգսյանը պետք է շահագրգռված լիներ Կարապետյանների ներարկումներով: Սակայն, մյուս կողմից, Սարգսյանին պետք է «նոր ոգի», սակայն կապիտալի հիմքի հին «ստատուս-քվո», քանի որ միայն այդ դեպքում նա կկարողանա իր ձեռքում պահել 2018 թվականի խնդրի լուծման ղեկը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing