Գագիկ Խաչատրյանը վերադառնու՞մ է

1

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Խաչատրյան Գագիկի որդիներն տարբեր անձանց շրջանակներում խոսում են իրենց հոր վերադարձի մասին: 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Խաչատրյանները իրենց մտերիմների շրջանակում տեղեկացնում են , թե Գագիկ Խաչատրյանի և Սերժ Սարգսյանի միջև համաձայնություն կա, առ այն, որ Խաչատրյանը շուտով կրկին նախարար կնշանակվի :

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին  պաշտոնից հեռացրեցին այն բանից հետո, երբ մեծ աղմուկ բարձրացվեց Դիլիջան քաղաքում ՊԵԿ-ի կողմից կառուցված ուսումնական կենտրոնի համար միլիոնավոր դոլարների ծախսը: Խոսքը այն գերճոխ կառույցի մասին է, որը մեր պետբյուջեի միջոցներով կառուցվեց Պարզ լիճ տանող ճանապարհի մի գեղատեսիլ հատվածում՝ սրանից 6 տարի առաջ, ԿԱ ՊԵԿ նախկին  նախագահ Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ:

Սակայն այդ աղմուկը նվազեցնելու համար բավարար չեղավ վերջինիս պաշտոնանկությունը: Դիլիջանում ՊԵԿ-ի կառուցած շքեղագույն ուսումնական կենտրոնը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին հանձնելուց հետո միայն կրքերը հանդարտվեցին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache