Լրահոս

Գագիկ Խաչատրյանը զրկվում է իր միլիոններից

 

rus135383520972

politik.am— «Մարդիկ Վրաստան էին մեկնում, որպեսզի բերեին  օգտագործված անվադողեր: «ՄԵԾ Անիվ» ընկերությունը, որը պատկանում է հայտնի մարդու թույլ չէր տալիս, որ մարդիկ իրենց հետ անվադողեր ներկրեն Հայաստան: Մարդիկ սարսափելի անվադողերով էին գնում Վրաստան, որպեսզի դրանք փոխելուց հետո նետեն: Բոլորին է հայտնի, որ սահմանային անցակետերում տեսախցիկներ էին դրված և նկարում էին մեքենաները, որպեսզի Գագիկ Խաչատրյանը տեսներ, որ անվադողեր չեն ներկրվում:  Իսկ հիմա անվադողերի շուկայում գինը նվազել է 50%-ով», -այսօր Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ «ՄԵԾ Անիվ» ընկերությունը պատկանում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրայանին և հենց այս ընկերությունն էր անվադողերի շուկայում մոնոպոլ դիրք գրավում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing