ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

0

Հարգելի գործընկերներ. Դիմում ենք ձեզ՝ միջազգային լրատվամիջոցներին, մասնավորապես այն ԶԼՄ-ներին, որոնց հետ պատիվ ունենք համագործակցելու՝ տեղեկացնելով, որ Հայաստանում տեղի են ունենում մեր հասարակության համար վճռորոշ իրադարձություններ: Երկրում անցկացվում են խաղաղ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր:

Սա ազատամիտ քաղաքացու անհատական գիտակցված պայքար է, քանի որ քաղաքացիական հասարակության տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ՝ հիմնականում ուսանողներ եւ երիտասարդ ակտիվիստներ, պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության, սեփական երկրում օրինականության եւ ժողովրդավարական արժեքների հաստատման համար: Սա առաջադեմ հայ հասարակության ներդրումն է ընդհանուր համաշխարհային ժողովրդավարացման գործընթացների մեջ:

Հաշվի առնելով այն, թե Հայաստանում գործող վարչախումբն ինչի է ընդունակ, երբ մասնավորապես 2008թ.-ին բողոքի գործողություններն ավարտվեցին 10 մարդու գնդակահարությամբ, հորդորում ենք միջազգային մեր գործընկերներին՝ ուշադրության կենտրոնում պահել հայաստանյան իրադարձությունները, ինչը որոշակի սթափեցնող եւ զգոն պահող գործոն կհանդիսանա իշխանական համակարգի համար, որը զերծ կմնա սադրանքներից եւ անհամաչափ ուժի կիրառումից:

Այդ կերպ, տեղեկատվություն հաղորդելու մեր մասնագիտական պարտքը կատարելուց բացի, մենք կարող ենք նաեւ մարդկային կյանքեր եւ ճակատագրեր փրկել:

ԳԱԼԱ հեռուստաընկերություն




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache