Լրահոս

Գալուստ Սահակյանը հաստատեց. Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

 

ti

Nyut.am  —Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հաստատեց, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահը պատգամավորներին հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Հիշեցնեմ, որ 15 օրվա ընթացքում պատգամավորը կարող է հետ վերցնել իր հրաժարականի դիմումը: Եթե հետ չի վերցնում, ապա հրաժարականը համարվում է ընդունված»,- նշեց Սահակյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացրել է հոկտեմբերի 3-ին: Ուրիխանյանը հրաժարվել է նաև «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից՝ պահպանելով տեղը կուսակցության վարչության կազմում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara