Без рубрики

Գալուստ Սահակյանի դասարանցին պատմում է նրա մասին

 

a707bb3a6a081bf25bfa252fe742175f

hraparak.am — Անին այսօր մի գրառում է արել. երբ կարդում, մտածում ես՝ էլի կուժ ու կուլան Գալուստի գլխին կոտրվեց: Որտեղից որտեղ Գալուստ Սահակյանի «դասարանցուն գտել» ու հարցուփորձ է արել՝ ո՞նց է սովորել: Գրառումը մի նպատակով եմ տեղադրում. մեր պաշտոնյաների դասարանցիները, ճանաչողները թող արձագանքեն, հետաքրքիր դրվագներ պատմեն նրանց կյանքից, ուսման առաջադիմությունից, տեսնենք՝ ադպիսի՞նն էին, ոնց որ տեսնում ենք, թե՞ դրանից «բեթար են եղել»: «Գեղում մարդ չկա», ով ոնց ուզում իրեն ներկայացնում է, բոլորը ակադեմիկոս, գեներալ, փիլիսոփա են դարձել: Մեր լեդի կանանց մասի՜ն էլ չխոսենք: Այդ մարդկանց հայհոյելու, անպատվելու փոխարեն նրանց մասին ձեր հիշողությունները գրեք ու կտեսնեք, որ դրանցով հանրությունը նրանց մասին ավելի իրազեկված կլինի: Թե չէ Վիքիպեդիան դարձել է մեր պաշտոնյաների գանձարանը, ում մտքով ինչ անցնում, իրեն այնպես ներկայացնում է: Ani Kaghinyan Այսօր ավտոբուսի մեջ նստել էի մի տիկնոջ կոքին, ում հետ սկսեցինք զրուցել պարզվեց, որ տիկնոջ չորս երեխաներից երեքը Հայաստանում չեն բնակվում, այդ փաստի հետ նա չէր կարողանում համակերպվել, հետո պարզվեց, որ Գալուստ Սահակյանի հետ սովորել է նույն դասարանում, հարցրի արդյոք Գրիգորիչը լավա սովորել, տիկինը պատասխանեց, որ ամեն օր իրենց դասղեկը՝ Գալուստին ասել է. «Ա՛յ տղա հանճար ես, առանց հ-ի»: Տիկինն ասաց, որ երևի դասղեկի ինադու անճար Գալուստը դարձավ պատուհաս մեր գլխին: Հասմիկ Բաբաջանյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing