Լրահոս

Գալուստ Սահակյանի որդին իր ողնաշարից չի սկսի. Ժողովուրդ

 

arm148661695435

«ՀՀ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել։ Բանն այն է, որ այս վարչությունը տեղակայված է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում, որին ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, տարեկան 10 մլն 608 հազար դրամ վարձավճար է մուծում։ Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նաեւ որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից, որոշվել է գնել համակարգիչ՝ 750 հազար դրամ արժողությամբ, ևս 14 համակարգիչ էլ նախատեսված է ձեռք բերել արդեն շուկայական գներով՝ 260 հազար դրամով։ Ի դեպ, վերջերս վարչապետը նրան հորդորել էր անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրել», բայց ոնց հասկանում ենք՝ հազիվ թե նա սկսի իր ողնաշարը կոտրելուց»։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing