Լրահոս

Գառնիկիչը՝ բարերար

 

1ef883824acf0d872212a24a921f1c61

Hraparak.am

  Իշխանության կուլիսներում չեն դադարում խոսակցությունները, թե այս շաբաթ պաշտոնանկ կարվի նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Թեեւ նրա 63-ամյակը լրանում է հունվարին, բայց, փաստորեն, կան շտապողներ, որոնք ուզում են օր առաջ հրաժեշտ տալ Գառնիկիչին: Որպես Աղվան Հովսեփյանին փոխարինող՝ քննարկվում է նրա տեղակալ Վահագն Հարությունյանի թենածությունը, որը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն է եղել: Քննարկվում է նաեւ ՊԵԿ-ի քննչականը եւ ՀՔԾ-ն Քննչական կոմիտեի կազմ մտցնելու հարցը, որի արդյունքում Վահրամ Շահինյանին եւս կուղարկեն թոշակի, ինչպես ասում են, մի կրակոցով՝ երկու նապաստակ: Ի դեպ, երբ կիրակի օրը մեր թղթակիցն Ապարանում անցկացվող Խաչադրման արարողության ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվել է իր պաշտոնանկության մասին, նա պատասխանել է. «Աղջիկ ջան, համառն եք, բայց ես արդեն ասացի, իհարկե, չեմ պատասխանում»։ Արագածոտնի մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը եւս մասնակցում էր Ապարանում ամենամյա Խաչադրման արարողությանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե առաջիկայում Աղվան Հովսեփյանը հնարավոր է հեռանա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, «Հրապարակը» հարցրել է մարզպետին, թե արդյոք Արագածոտնի մարզի այս տոնախմբությունները «չե՞ն տուժի» պաշտոնաթողությունից հետո։ «Դա մարդկային տեսակ է: Ինքը պարտավորվա՞ծ է սա անել: Դա մարդկային կերպար է, եւ ես ողջունում եմ։ Ինքը, որպես մարդ, այս միջոցառումները կազմակերպում է, դա կապ չունի իր պաշտոնի հետ, կարող էր եւ չանել, չէ՞: Չեմ կարծում, որ էական փոփոխություններ կլինեն»,-վստահեցրել է մարզպետը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara