Գառնուկների լռությունը. ինչ են փորձում թաքցնել բարձրաստիճան պաշտոնյաները

0

armlur.am-Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում դեռ տեղադրված չեն մի շարք կարեւույն պաշտոններ զբաղեցնող անձանց` 2017թ տարեկան հայտարարագրերը: Ներկայացված չեն վարչապետ Կարեն Կարապետյանի, մի շարք պատգամավորների, օրինակ՝ Հերմինե Նաղդալյանի, Արտակ Սարգսյանի, Գեւորգ Կոստանյանի եւ շատ այլ գործիչների հայտարարագրեր: Վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր, թե Կարապետյանի հայտարարագիրն ուղարկվել է, եւ տեղյակ չէ, թե ինչու չի դրվել: Ստացվում է՝ այս հանձնաժողովի անդամները, որ միլիոնավոր դրամների աշխատավարձ են ստանում, մատնված են բացարձակ պարապուրդի` զլանալով անգամ ստացված հայտարարագրերը կայքում տեղադրել: Չնայած հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արդարացավ, թե հայտարարագրերը կայքում հրապարակված չեն «…որովհետեւ օրական 200-300 հատ ենք հասցնում հրապարակել»:

Ի դեպ, նշենք, որ երեկ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, թե մինչեւ մարտի 30-ը՝ 2017թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը, ակնկալում էր ստանալ 3 հազար 233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր: Սակայն ապրիլի 10-ի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել նրանցից 3 հազար 27-ը:
Ասել է, թե այս պահին արդեն կա 206 օրինախախտ պաշտոնյա, որոնք չեն ցանկանում հրապարակայնացնել իրենց գույքն ու եկամուտները: Հիմա Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ստուգել հայտարարագրված տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը: Չնայած դժվար է հավատալ, որ Էթիկայի հանձնաժողովը կհամարձակվի հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքի մասին բացահայտումներ անել. նրանք կշարունակեն նախկինի նման լռել եւ աչք փակել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache