Լրահոս

Գարօ Փայլանը սարսափեցրեց Ռուսաստանի ՛՛սարսափին

 

garo-palyan

 armweeklynews.am-ը գրում է. Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը շահել է դատն ընդդեմ «Գորշ գայլերից» ամենամեծամտի նկատմամբ:

Թուրքիայի Կարս քաղաքի թիվ 3 քրեական առաջին ատյանի դատարանում մայիսի 25-ին ավարտվել է Գարո Փայլանի կողմից՝ դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին (Tolga Adıgüzel) , տեղեկացնում է Birgun.net կայքը.

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար թուրքական դատարանը «Գաղափարական օջախներ» («Ülkü Ocakları») անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (շուրջ 3.800 դոլար): Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը:

Թոլգա Ադըգյուզելին կարելի է համարել մեծամիտ և ոչ հավասարակշռված անհատի, ում քաղաքական կարիերան ավարտվեց Գարօ Փայլանի միջամտությամբ:

Բան այն է, որ Թոլգա Ադըգյուզելն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 13-ին գրանցում է կատարել, ուր, անդրադառնալով Մեծ Մեջլիսի ընտրոթյուններին Կարսում Ազգային ժողովրդական կուսակցության հավաքած քվեներին, նաև գրառել է, որ իրենք Ռուսաստանը ՛՛սարսափն՛՛ են (https://www.facebook.com/profile.php?id=717318415):

Հիմա Ռուսաստանի ՛՛սարսափին՛՛ դատական կարգով սարսափեցրեց Գարօ Փայլանը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing