LifeStyle Նորաձևություն և ոճ

Գայթակղիչ բուրող կանանց 6 գաղտնիք

 

6978_duxi-ln

Օծանելիքային գայթակղության փոքրիկ հնարքներ

1. Նրանք օգտագործում են ուժեղ շլեյֆային բույրեր

Յուրաքանչյուր օծանելիքի դիմացկունությունը կախված է ոչ միայն բաղադրիչների որակից, այլև բույրերի ընտանիքից, որոնց այն պատկանում է և հեղինակի գաղափարից: Օրինակ ծովային, բույսական և ցիտրուսային երանգները երկարակյաց չեն լինում, դրանք «ապրում» են մինչև 4 ժամ: Իսկ քաղցր և ծաղկային երանգները «ապրում» են առավելագույնը 7 ժամ: Ռեկորդսմենները բնափայտի, թունդ և անուշաբույր կոմպոզիցիաներն են, որոնք մնում են 8 ժամ: Որքան շատ բաղադրիչներ է պարունակում օծանելիքը, այնքան ավելի հարուստ է նա:

2. Նրանք շերտավորում են սիրելի հոտը

Առաջատար արտադրողները պատահական չեն ստեղծում խնամքի միջոցների ամբողջական հավաքածուներ՝ սկսած լոգանքի գելերից մինչև մարմնի յուղը, հիմնված իրենց օծանելիքների բույրի վրա: Դա ոչ միայն հաջողված մարքետինգային քայլ է տոների համար, այլ նաև միջոց՝ երկարացնելու անուշ բույրը: Քսեք մեկը մեկի հետևից և դուք հաճելի կբուրեք ողջ օրվա ընթացքում:

3. Նրանք գիտեն, երբ է անհրաժեշտ քսել օծանելիքը

Լոգանքից կամ ցնցուղից հետո պարտադիր ձեր վրա ցանեք մի քանի կաթիլ օծանելիք, քանի դեռ մարմինը թեթևակի խոնավ է: Դա օգնում է ամրագրել բույրը:

duxi-1-ln

4. Նրանք գիտեն, որտեղ պետք է այն ցանել

Սովորեք դուրս գալ դաստակի սահմաններից և քսել օծանելիքը փորին, ծնկներին, պարանոցի հետևի մասում՝մազերի աճի գծին մոտ: Միայն թե հիշեք, պետք չէ տրորել օծանելիքի կաթիլները, այդ միամիտ քայլը կոտրում է օծանելիքի ամբողջ կառուցվածքը. վերևի երանգները ամբողջությամբ անցնում են, իսկ միջինները և բազայինները ավելի շուտ են ցնդում:

5. Նրանք ավելի լավ են խոնավեցնում մաշկը

Մի մոռացեք կանոնավոր կերպով խոնավեցնել մարմինը: Դա ազդում է օծանելիքի կայուն մնալու վրա: Չոր մաշկը ավելի շուտ է կլանում հոտերը և որպես կանոն օծանելիքը շուտ անցնում է: Իսկ յուղոտ մաշկը հակառակը, թույլ է տալիս շլեյֆին բացվել:

6. Նրանք օրվա ընթացքում թարմացնում են օծանելիքը

Ավաղ, «ցանել առավոտյան և մոռանալ» սխեման այդքան էլ չի աշխատում գործնականում: Մաշկը շնչում է և թույլ չի տալիս մշտապես պահել հոտերը: Հասկանալի և հասարակ լուծումը օծանելիքը ձեր հետ պահելն է, որպեսզի ընդմիջումից հետո կարողանաք այն թարմացնել:

Աղբյուրը `ladynews.am

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...