Գազի Հովոյի տղան ազատվել է զբաղեցրած պաշտոնից

45

Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդին՝ Արտաշատի ՋՕԸ-ի պետ Արթուր Ղազարյանը  ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:Արթուր Ղազարյանի ազատումը եղել է նոր իշխանությունների պահանջը, քանի որ նա սերտ կապված էր նախկին իշխանությունների հետ և ակտիվ մասնակցել էր հեղափոխության մասնակից քաղաքացիների ահաբեկմանը:

Արթուր Ղազարյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային պետական կոմիտեն իր պաշտոնական կայքում մրցույթ է հայտարարել «Արտաշատ»  ջրօգտագործողների  ընկերության  տնօրենի  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար  մրցույթ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն  օգստոսի 15-ը: Մրցույթն անցկացվելու է 2018 թվականի սեպտեմբերի 5-ին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache