Գազի Հովոյի տղան վախեցած է

215

politik.am — Ապրիլի 21-ին, Արտաշատում «Ազատության» լրագրող Արուս Հակոբյանին բողոքի ակցիայի ժամանակ հարվածած եւ նրա աշխատանքը խոչընդոտած Գազի Հովոյի որդին՝ Արթուր Ղազարյանը,կասկածյալի կարգավիճակ ունի: Այս մասին դեռևս ապրիլի 27-ին լրատվամիջոցներին տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Միջադեպից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, սակայն դեռևս չկան գործով ձերբակալված անձիք, իսկ Արթուր Ղազարյանը,  որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Politik.am-ը այսօր փորձեց հենց Արթուր Ղազարյանից ճշտել, թե ինչ վիճակում է իր դեմ հարուցված քրեական գործը: Արթուր Ղազարյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մեղավոր չէ.«Ես այդ գործի հետ կապ չունեմ: Չեմ հարվածել լրագրողին»,-վախեցած ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, որ ինքը արդեն ցուցմունք տվել է ու հավելյալ հարցերի չի պատասխանի.«Մնացաց հարցերը պարզեք Քնչական կոմիտեից»,-ասաց մեր զրուցակիցը և անջատեց հեռախոսազանգը: Հետագայում հնարավոր չեղավ նորից կապ հաստատել Արթուր Ղազարյանի հետ, որպեսզի ստանաինք նաև մեզ հետաքրքրող մնացյալ հարցերի պատասխանները:

Հիշեցնենք, որ այսօր արդեն Politik.am-ը գրել էր, որ իշխանությունները Արթուր Ղազարյանի նկատմամբ ևս չեն պատրաստվում մեղմ լինել ու մոտ ժամանակներս հարուցված քրեական գործի շրջանակներում նա կձերբակալվի:

Արթուր Ղազարյանը նաև Վեդիի և Արտաշատի միասնական ՋՕԸ-ի ղեկավարն է ու այս կառույցի գործունեության հետ կապված ևս կան խնդիրներ: Մասնավորապես գյուղացիները դժգոհում են, որ կրկնակի ավելի գումար են գանձում ոռոգման ջրի համար և կտրոններ չեն տալիս վճարների դիմաց:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache