Գազի Կոլյան անտեսում է Փաշինյանին. ԱԱԾ-ն կբացահայտի՞, թե ուր է կորել 10 մլն դոլարը

464

politik.am — Նոր կառավարության պայմաններում էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանին պատկանող գազալցակայանում շարունակում են աշխատել հին մեթոդներով:

Գազալցակայանը, որը գտնվում է Նորագավիթ համայնքում շարունակում է հաճախորդներին ՀԴՄ կտրոններ չտալ: Ընկերության սեփականատերը հայտարարել է, որ որևէ կառավարություն չի կարող ստիպել իրեն այլ կերպ վարել իր բիզնեսը:

Բացի ՀԴՄ կտրոններ չտրամադրելուց բազմաթիվ վարորդները բողոքում են նաև լիցքավորվող գազի որակից: Նորագավիթ համայնքի բնակիչ՝ Արմեն Սիրունյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ մեքենան նշված գազալցակայանում է լիցքավորում,  քանի որ իր տանը ամենամոտ լցակայանն է, սակայն 250 կմ ճանապարհ գնալու համար նախատեսված գազով հազիվ հասցնում է 150 կիլոմետր վարել.«Խաբում են ժողովրդին: Նորմալ գազ չեն լցնում ու դրա դիմաց մեծ եկամուտներ են ստանում: Էս կալոնկում  Նիկոլ Փաշինյանի խիստ հրահանգքներից հետո էլ չեն տալիս ՀԴՄ կտորններ, որպեսզի հասկանանք, որ մեր վճարած գումարներից նաև հարկեր են գնում: Չնայած ինչ հարկեր: Որքանով որ ես գիտեմ կալոնկայի սեփականատերը Գազի Կոլյան է  ու անգամ գազի համար չի էլ վճարում: Ում պետք է վճարի՝ գազ են ստանում բիզնես են անում ու կորուստի անվան տակ ժողովրդից են փող վերցնում»,-հայտարարեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ վարչապետ Փաշինյանը պետք է ուշադրություն դարձնի այս խնդիրներին:

Ի վերջո պետք է հիշել, որ 2015 թվականին ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ, այն ժամանակ դեռ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ում սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար, որը բացատրվում է տեխնոլոգիական և առևտրային կորուստներով։ Սակայն, ըստ նրա, 2012 թ-ի տվյալներով ոչ մի ներդրում չի արվել այդ կորուստները նվազեցնելու համար.«Եթե ոչ մեկ կորուստների նվազեցման համար ներդրումներ չի անում, դա նշանակում է, որ ինչ-որ մարդկանց ձեռք է տալիս, և այդ 9-10 մլն-ը գնում է ինչ-որ մեկի գրպանը»,-հայտարարել էր Փաշինյանը:

Պատգամավոր Փաշինյանը բազմաթիվ անգամներ խոսել է նաև այն մասին, որ տարբեր պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող գազալցակայանները անվճար գազ են ստանում, որը հետո ձևակերպում են, որպես կորուստ: Այս ֆոնին կարծում ենք արժե, որ ՀՀ ԱԱԾ-ն այցելի նաև «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի անվան հետ կապվող այս գազալցակայան, որպեսզի պարզի արդյո՞ք իրական են այն խոսակցությունները, որոնք շրջանառվում են և գուցե այդ բացահայտումից հետո ԱԱԾ-ն կարողանա կասեցնել տարեկան 9-10 մլն դոլար վնասը, որը հասցվում է Հայաստանին:

Ի վեջո ԱԱԾ-ն աղմկոտ ստուգումներ իրականացրեց Սամվել Ալեքսանյանի պատկանող ընկերություններում և պարզվեց, որ մի քանի միլիոն դոլարի հարկեր են թաքցվել: Այս դեպքում ևս միլիոնների մասին է խոսքը գնում ու ԱԱԾ-ն պետք է շահագրգիռ լինի, որպեսզի ժամանակին Փաշինյանի կողմից մատնանշված խնդիրը լուծվի կամ ստուգումներ իրականացնի և հայտարարի, որ գազի կորստի խնդիր չկա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache