Լրահոս

Գազի սակագինը կարող է բարձրանալ

 

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում կրկին ավելացել է գազի բաշխման համակարգի կորուստների չափը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ գազի կորուստները կազմել էին 19.4 տոկոս, արդեն 2016թ. առաջին կիսամյակում այդ թիվը դարձել էր 18.8 տոկոս, մինչդեռ այս տարի կորուստները կտրուկ ավելացել են՝ կազմելով 24.3 տոկոս:

Նկատենք, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա «Գազպրոմ Արմենիայի» կորուստների ամենամեծ քանակն է. նախկինում երբեք գազի կորուստները բաշխման համակարգում չէին հասել 24 տոկոսի սահմանագծին: Կատարվածը, բնականաբար, մտահոգությունների տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ նման բոլոր խնդիրների լուծումը սովորաբար տրվում է քաղաքացիների հաշվին սակագնի բարձրացման միջոցով»,-գրում է թերթը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing