good-banner
Լրահոս

Գազպրոմն այս անգամ ի՞նչ է տանելու մեզնից

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վստահ է՝ Հայաստանը չի կանգնի նույն խնդրի առաջ, ինչ տեղի ունեցավ 2013-ին, երբ գազի պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը բաժնետոմսեր փոխանցվեցին:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ սպառողի համար գազի գնի նվազեցման խնդրին՝ նշելով, որ գազի սպառման ծավալները չեն ավելանում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ի պատասխան հիշեցրեց, որ գազի սակագնի նվազման համար 4 գործոն էր նշվում:
«Ծավալների բարձրացման մասին խոսել ենք՝ որպես սակագնի նվազման հետևանք: Չորս գործոնները հետևյալն են՝ տրանզիտի հնարավոր զիջում, երկրորդ, վարկի սպասարկման տոկոսների նվազեցում 2017-ին, երրորդ՝ սեփական ծախսերի նվազեցում: Եվ չորրորդն այն է, որ Գազպրոմը՝ մայր ընկերությունը պատրաստ էր ինքը սուբսիդավորել այն տարբերությունը, որը տարվա կտրվածքով կլինի», ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, որ այդ տարբերությունը, որը պետք է վճարեր Գազպրոմը, 14 մլրդ դրամ է, կկարողանա՞ այդ ընկերությունը դա անել, եթե հաշվի առնենք, որ ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել:
«14 մլրդ-ը պայմանական այդ գումարն է, որ x-ը կառաջանար տրանզիտից, y-ը՝ մյուս գործոնից, z-ը՝ այլ գործոնից: Այսինքն՝ այս x, y, z գործոնների տարբերությունը կկոմպենսացներ մայր ընկերությունը, որովհետև վտանգ կար, որ շուկան ավելի կփոքրանար», ասաց վարչապետը:
Արամ Մանուկյանն արձանագրեց, որ ամենակարևոր գործոնը կառավարությունը հաշվի չի առել՝ սպառողի քանակն է պակասում, ոչ թե սպառման ծավալն է նվազում: Արտագաղթի ու ձեռնարկությունների փակման պատճառով տարեկան միջինը 3-5 տոկոսով նվազում է գազ սպառողների թիվը:
«Քանի որ Գազպրոմն իսկապես ծանր վիճակում է, իսկ ձրի պանիրը միայն թակարդում է լինելու, ինչ-որ բան ուզելո՞ւ է դրա դիմաց: Մենք պարտքի տեղը հզորություն ենք տվել, վստա՞հ ենք, որ նույն բանը չի կանգնի մեր դռանը», հարցրեց պատգամավորը:
«Վստահ եմ, որ նույն բանը, ոնց որ դուք եք ձևակերպում, մեր դռան առջև չի կանգնելու: Ավելին, ես ձեր թույլտվությամբ կխնդրեմ Գազպորմ Արմենիայի ղեկավարությանը, որ ձեզ ընդունեն, ձեզ հարմար ժամ նշանակենք, գնացեք և այդ հարցերին ստացեք թուղթ ու գրիչով և ստորագրությամբ պատասխաններ”, ասաց Կարեն Կարապետյանը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing