Լրահոս

Գեղարքունիքում կարկուտից վնասվել են կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքատարածություններ

 

default

news.am — Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ ս․թ․ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքատարածություններ:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետեւանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի եւ մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...