LifeStyle Լրահոս Հայտնիներ

Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը՝ Լոնդոնում Vogue 100–ի գալա համերգին ստվերել է բոլոր աստղերին

 

348BF24300000578-3605486-image-a-23_1464046053724

Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Բրիտանիա են ժամանել Իտալիայից, որտեղ հայուհին իր ամուսնու հետ ներկա է եղել Սոֆիա Կոպպոլայի բեմադրած «Տրավիատա» օպերայի պրեմիերային:

Լոնդոնում Քիմը ոչ մի վայրկյան չհանգստանալով՝ ընթրել է քրոջ՝ Քենդալ Ջենների հետ, իսկ երեկոյան գնացել Vogue ամսագրի Vogue 100 գալա համերգին՝  նվիրված ամսագրի հարյուրամյակին:

Ավելորդ է ասել, որ ամբողջ ուշադրությունը սեւեռված էր 35-ամյա հեռուստաաստղի ու Քանյե Ուեսթի վրա:

Քիմը հայտնվել էր թափանցիկ հագուստով, իսկ ռեփերը, ինչպես միշտ նրբագեղ սեւ սմոքինգով էր:

Երեկույթի ժամանակ Քիմը սիրալիր զրուցում էր բրիտանական ամսագրի խմբագիր Ալեքսանդրա Շուլմանի եւ դիզայներ Փիթեր Դունդասի հետ (Roberto Cavalli-ի կրեատիվ տնօրենը):

 

 

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing