Լրահոս

Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը. նա GAZ ավտոմեքենաների սիրահար է

 

«168 ժամ» թերթը գրում է. ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԵԿՄ նախագահ, գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն անցած տարում միլիոնավոր եկամուտներ է ստացել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրում Գրիգորյանը նշել է, որ ԱԺ-ից ստացել է մոտ 6.8 մլն դրամ աշխատավարձ, գրեթե 2.2 մլն դրամ կենսաթոշակ ՊՆ-ից, 51 մլն դրամ շահաբաժին «Արա եւ Այծեմնիկ» ՓԲԸ-ից եւ 57.3 մլն դրամ շահաբաժին «Կուառլինի» ՍՊԸ-ից։

Չնայած նշված շահաբաժիններին՝ Մ.Գրիգորյանը չի հայտարարագրել որեւէ ներդրում կամ արժեթուղթ։ Նա նաեւ չի հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող արժեքով որեւէ իր։

Մ.Գրիգորյանի դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են մոտ 348.4 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և նույնքան էլ եվրո։

Գեներալն Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի բնակելի տներ՝ համապատասխանաբար՝ 995.6 քմ և 427.3 քմ մակերեսով։ Արշալույսում նա ունի նաև 3.58 հա տնամերձ հողատարածք, 7.35 հա գյուղնշանակության հող և 17.1 հա արտադրական հողատարածք։

Գեներալը GAZ մակնիշի ավտոմեքենաների սիրահար է։ Նրա հայտարարագրում նշված 8 ավտոմեքենաներից միայն մեկն է «PEUGEOT 405», մնացածը GAZ-ի տարբեր տեսակներ են՝ 2 GAZ CHAYKA, և այլն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara