Գեներալ Մանվելի հարազատ գյուղում անակնկալ խուզարկություն է կատարվել

303

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, հիմք ընդունելով ոստիկաններից ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 10-ին դիմել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի, որ իրենք խուզարկություն կատարեն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ժորա Հ.-ի տանն ու տանը հարակից շինություններում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դատարանը բավարարել է միջնորդությունը, և ոստիկաններն ու քննիչները, անակնալ այցելել են Ժորա Հ.-ի տուն: Վերջինս ներկայացրել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, «Տոզ 34» տիպի 12 մմ տրամաչափի հրացան, «Տոզ» տիպի 20 տրամաչափի երկփողանի հրացան, «Իժ 18» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «Տոզ-8Մ» տիպի հրացան, «Զուբեր» տիպի փամփուշտներ, ինչպես նաև 80-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ժորա Հ.-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ հայտնաբերված զենքերն ու փամփուշտներն օրինական են և այդ ամենը ինքը ձեռք է բերել Արցախյան պատերազմի ժամանակ։ Քնիչի որոշմամբ հայտնաբերված զենքն ու զինամթերքն առգրավվել է և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, նշանակվել է մի շարք փորձաքննություններ։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache