Լրահոս

Գեներալ Մանվելի հաշվեհարդարը երկար սպասեցնել չտվեց

 

dfgxvxgdx

hayeli.am-Էջմիածնի ավագանու եւ քաղաքապետի ընտրության նախօրեին գեներալ Մանվելի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետն ու թեկնածուն ծեծի են ենթարկել իրար, որից հետո թեկնածուն գանգուղեղի վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ թեկնածուն կրակել է քաղաքապետի մեքենայի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել ծեծը:

Սույն գործի հետքերով Էջմիածնում գտնվող  Hayeli.am-ի թղթակիցը շրջել է քաղաքի փողոցներում, հարցուփորձ արել քաղաքացիներին: Հարցվողներից շատերը վախեցել են խոսել այս թեմայով, շատերն էլ խոսել են՝ ահաբեկված, սակայն,  վախենալով անուններ հնչեցնել:

Մեր թղթակցի հետ զրույցում էջմիածնից Կարեն Գևորգյանը նշել է, որ քաղաքում, գրեթ, ոչ ոք չի հավատում այդ կրակոցների իսկությանը. «Սարքված բան է, սարքված կրակոցներ են եղել. հավանաբար,  ուզեցել են այնպես անել, որ ընտրության օրն իրենց ոչ ոք չխանգարի: Երևի նպատակ են ունեցել շարքից հանել իրենց հետ մրցող թեկնածուին»:

Քաղաքացիներից Մինասն էլ, ով չցանկացավ  նշել ազգանունը, հավելեց, որ այս դեպքը նույն Սուրիկ Խաչատրյանի դեպքի կրկնությունն է, և «սյուժեով»  շատ  է նման. «Սուրիկ Խաչատրյանի հետ գեներալը շատ է հաց կերել, երևի բոլոր ձևերն ու տրյուկները Սուրիկը նրան սովորեցրել է»,-նշել է քաղաքացին :

Հիշեցնենք, որ ծեծից անմիջապես հետո ծեծված թեկնածուի հայրը լրատվամիջոցներին ասել է հետևյալը.

«Հիվանդանոցում երկուսն էլ պառկած են շատ ծանր վիճակում, և վաղը Էջմիածնում ընտրություն չպետք է լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածից հետո նախ քրեական գործ պետք է հարուցվի, և ընտրությունը չեղյալ հայտարարվի։«Պառկած են Էրեբունի բժշկական կենտրոնում, Արթուրի վիճակը կարծեք թե ծանր է։ Ընտրությունը չպետք է լինի, եթե օրինականություն լինի»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing