good-banner
Լրահոս

Գեներալ Մանվելին վտարում են Արցախից

 

մանվել

politik.am-ը գրում է.  ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը.«Ով ուզում է լինի` Մանվել Գրիգորյանը լինի, թե Արտակ Բեգլարյանը, պետք է իրեն կոռեկտ պահի։ Ու կապ չունի նաև` Հայաստանում, թե Ղարաբաղում` ամենուր»,- ասել է Արտակ Բեգլարյանը։

Իսկապես ուշագրավ հայտարարություն է Արցախի իշխանությունների կողմից: Արցախը պաշտոնապես հաստատում է, որ եղել է նման միջադեպ և Մանվել Գրիգորյանը իսկապես իրեն պահել է ոչ կոռեկտ: Ի հեճուկս ՀՀ իշխանությունների, որոնք ամեն կերպ հերքում են, որ նման միջադեպ է տեղի ունեցել, Արցախի իշխանությունները հաստատում և դատապարտում են տեղի ունեցածը:

Սա կարծում ենք հստակ ուղերձ է ՀՀ իշխանություններին, որ Մանվել Գրիգորյանը անցանկալի անձ է Արցախի համար: Սա հստակ ուղերձ է Մանվել Գրիգորյանի վտարման մասին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing