Լրահոս

Գեներալ Սեյրանն ու Շմայսը մտադիր են Կարեն Կարապետյանին սովորեցնել, թե ինչպես ղեկավարի տնտեսությունը. «ՉԻ»

 

FotorCreated-8

1in.am—  «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է, թե հազիվ իրենց ձեռքը «մի նորմալ մարդ է ընկել», ու իրենք բոլորը պիտի օգնեն նրան:

«ՉԻ» – Եթե մենք ճիշտ ենք հասկացել՝ Սեյրանը (հավանաբար գեներալ Մանվելի, Շմայսի ու մյուսների հետ) մտադիր է օգնել տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանին ու սովորեցնել, թե ինչպես պիտի նա ղեկավարի տնտեսությունը:

Սամվել Ալեքսանյանն էլ երեւի խորհուրդներ կտա, թե ինչպես պայքարել մենաշնորհների դեմ, Սուրիկ Խաչատրյանը դասախոսություններ կկարդա շարքային քաղաքացիների հետ հարաբերվելու կանոնների մասին, Գալուստ Սահակյանը հռետորաբանության դասեր կտա, եւ ուսուցիչների ու խորհրդականների այդպիսի թիմով նոր վարչապետն, իհարկե, սարեր շուռ կտա: Կամ էլ՝ իրեն շուռ կտան ուսուցիչներն ու խորհրդականները»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing