Գեներալը բացում է փակագծերը

2

Ով և ինչու զանգարահարեց Սեյրան Սարոյանին` պահանջելով վերադարձնել ՊՆ համարանիշները.

Ինչպես հայտնի է` տարիներ շարունակ ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը եղել է մեր երկրում արտոնյալ կարգավիճակ. ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն տուգանել այդ համարանիշներով ավտոմեքենաներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանությունը որոշել է վերանայել համարների բաշխման պրոցեսը՝ պահանջելով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից՝ այդ թվում եւ պաշտոնաթող գեներալներին, հետ վերադարձնել ՊՆ համարանիշերը: Իհարկե, ընդվզումներ եղել են, բայց վերջնարդյունքում համարանիշները հանձնվել են ՊՆ-ին:

ՃՈ-ն չէր նկատում

Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այս թեմային՝ բարձրաձայնելով խնդիրը, որ շատ մարդիկ, որոնք բանակի հետ որեւէ առնչություն չունեն, արտոնյալ կարգով վարում են ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներ: Պարզել էինք, որ ՀՀ ՃՈ-ում ներքին հրահանգ կա ՊՆ համարանիշներ ունեցող մեքենաներին չտուգանել:

Անգամ եթե փողոցում տեղադրված տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանել էր, որ ներքին հրահանգ չկա, այլ պարզապես նրանց երթեւեկությունը կարգավորում Է ՌՈ-ն: Ու հենց այդտեղ Էլ «թաղված Էր շան գլուխը»:

ՌՈ պետն իր ընտրությամբ Էր որոշում՝ ում տույժի ենթարկել, ում ոչ: Բայց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ համարանիշների մասով իրավիճակ է փոխվել:

Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զանգահարել է ՊՆ-ի հետ կապ չունեցող մի շարք գեներալների եւ հայտնի նախկին պաշտոնյաների եւ պահանջել, որ նախարարությանը պատկանող ՊՆ պետահամարանիշները վերադարձնեն:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ եղել են գեներալներ, որոնք ընդվզել են, թե ինչու պետք է վերադարձնեն, իրենք ստացել են համարանիշները այլ մարդուց եւ չեն տա: Բայց, ի վերջո, ընդվզումն արդյունք չի տվել, եւ ՊՆ-ի հետ առնչություն չունեցող գեներալներն ու պաշտոնատար անձինք վերադարձրել են ՊՆ պետհամարանիշները նախարարությանը:

Իսկ ովքեր են եղել այն գեներալները կամ ՊՆ-ի հետ կապ չունեցող անձինք, որոնց ՊՆ-ն շռայլել է համարանիշներ՝ ազատ երթեւեկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` նրանց մեջ են եղել ԱԺ գեներալ-պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այսպես շարունակ:

Գեներալին զանգել են

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ հանգամանքներում է վերադարձրել համարանիշները:

-Պարո՛ն Սարոյան, Ձեր մեքենայի` ՊՆ պետհամարանիշը հետ վերցնելու համար ո՞վ եւ ե՞րբ է դիմել: Եւ ի՞նչ հիմնավորմամբ էիք բանակից դուրս գալուց հետո շահագործում ՊՆ համարանիշները:

-Ուրեմն, այո՛, ունեցել ենք, ես էլ եմ ունեցել, բայց երբեք չեմ օգտագործել: Ասենք, երբ սահման ենք գնացել, նոր այդ ժամանակ այդ համարները օգտագործել ենք: Հետո նախարարը..:

Ամբողջությամբ` ArmLur.am-ի տեսանյութում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache