good-banner
Լրահոս

Գեներալը բերնից թռցրել է ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինը

 

c6bae1adbb4f9f23f25b8b2e94ae86fd

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ԳՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու վերաբերյալ հարցին՝ գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»:

«ՉԻ» – Սեյրան Սարոյանն իրեն հատուկ անմիջականությամբ շատ ճշգիտ գնահատական է տվել ՀՀԿ գործողություններին՝ «խմբակային»: Երեւի «02 ոստիկանական լրատու» շատ է նայում ու հասկացել է, որ այն, ինչով զբաղված է ՀՀԿ-ն, հենց խմբակային է: Իսկ խմբակայինն, ի դեպ, միշտ եւ բոլոր ժամանակներում համարվել է ծանրացուցիչ հանգամանք:

Այլ հարց է, որ առավել ծանր պատիժ սովորաբար սահմանվում է խմբակի պարագլխի (կազմակերպիչների) համար, իսկ շարքային անդամները (նորանք, որոնք «հո իրանց գլխու չե՞ն») թեթեւ պատժաչափերով գլուխները պրծացնելու շանս են ունենում:
Ի դեպ, գեներալը նաեւ ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինն է բերնից թռցրել՝ «մի միլիոն»: Բնականաբար՝ դոլար: Ըստ երեւույթին հենց այդքան է «օբշչակի» ադամավճարը: Կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, «նու՝ մոտավորապես այդքան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing