Լրահոս

Գեներալին ուղարկել են Կոտայք՝ «կոտրելու» Գագիկ Ծառուկյանին. Ժողովուրդ

 

arm148722323213

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նախորդ շաբաթ ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում եւ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Թե ինչ խորհուրդ պետք է տա Կարեն Կարապետյանին Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սանամյանը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նրան խորհրդականի պաշտոնը խիստ անհրաժեշտ է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ կազմակերպելու համար:

Սանամյանը, որ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, հանրությանն առավել հայտնի է ընտրակեղծարարի իր իմիջով. Հրազդանում նա անձամբ էր շրջում ընտրատարածքներում եւ կեղծիքների հրահանգներ տալիս` հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա էլ նրան այդ դերակատարմամբ է Սերժ Սարգսյանը գործուղել Կոտայքի մարզ` առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու: Նա խոստացել է սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սանամյանն էլ է սկսել ցուցակագրումներ անել, անհնազանդներին զգուշացնել, որ իր համար չաշխատելու դեպքում խնդիրներ կունենան, ինչպես նաեւ խոստումներ է շռայլում, թե «մեծ գումարներ» են պտտվելու, միայն թե կարողանա ձայներ հավաքել:

Հուսանք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հատկապես իր խորհրդականի դեպքում հետամուտ կլինի, որպեսզի նա պահի գործադիրի ղեկավարի խոսքերը. այն է` պաշտոնական լծակները կուսակցական շահերին ծառայեցնողները արջի ծառայություն են մատուցում իշխանություններին: Սանամյանի քայլերը արջի ծառայության են նմանվում»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing