Գեներալները «դաբրո» են ստացել. Հրապարակ

2

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում շարունակվում են բարեփոխումները․ «պլիտաներ» չմիացնելուն, հեռախոսները լիմիտավորելուն, արտերկիր մեկնողների կոնյակի քանակն ինտերնետում հրապարակելուն զուգընթաց փորձ է արվել «մաքրել» նաեւ ԱԺ տարածքն արտոնյալների մեքենաներից, որոնք առաջ հանգիստ մտնում էին ԱԺ այգի՝ խախտելով կանոնները:

«ԱԺ տարածքն ավտոստայանկայի չպետք է վերածվի» խորագրով «շարժման» արդյունքում Սամվել Նիկոյանի, ՍԱՍ-ի Արտակի, Ծառուկյանի եւ այլոց մեքենաներն այլեւս չեն մտնում տարածք, ի տարբերություն գեներալների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, որոնց մեքենաները հանգիստ ելումուտ են անում։

Պատճառը, ըստ մեր աղբյուրի, առողջական խնդիրներն են. նիստերին ընդամենը 20 րոպե մասնակցող, ապա հեռացող զույգը նախագահականից «դաբրո» է ստացել` Սեյրանի քայլելու դժվարության, Մանվելի` մրսկան լինելու պատճառով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache