Без рубрики Իրադարձային

Գերմանական Լեեր քաղաքում  նշվել է Երևանի տոնը 

 

[ad_1]

Երևանի ծննդյան 2798-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշվել է նաև գերմանական Լեեր քաղաքում` գերմանահայ Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ:

Տոնական միջոցառմանը մասնակցել են Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախները, Լեերի մարզպետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մաթիաս Գրոթեն, բազմաթիվ գերմանահայեր ու գերմանացիներ։

Երևանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը նշանավորվել է գերմանական այս քաղաքի կենտրոնական այգու՝ Ինզելգարդենի նորաստեղծ Հայկական պուրակում Երևան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նստարանների տեղադրմամբ, որոնք Լեերին է նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Շնորհավորելով ներկաներին հինավուրց մայրաքաղաքի տարեդարձի առթիվ՝  բարերար Ալբերտ Թովմասյանը Հայկական պուրակի ստեղծմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Լեերի քաղաքային խորհրդին, ում գործուն ջանքերի շնորհիվ կյանքի է կոչվել գեղեցիկ այս նախաձեռնությունը:

Նշենք, որ  դեռևս ամիսներ առաջ երկու քաղաքների բարեկամությունը խորհրդանշող նստարանների ձեռքբերման և Լեեր տեղափոխելու հարցում աջակցության խնդրանքով Ալբերտ Թովմասյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրն արագ կյանքի է կոչվել:

Ի դեպ՝ նշենք, որ դեռ մեկ տարի առաջ Լեեր քաղաքում բնակվող միակ հայ ընտանիքի՝ Թովմասյանների ջանքերով նույն վայրում տեղադրվել է նաև հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 

[ad_2]
Մանրամասն այստեղ

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am