Լրահոս

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային զենք վաճառելուց

 

Գերմանիան վերջին չորսուկես ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիայի կառավարության դիմումը, ըստ որի երկիրը ցանկանում էր գերմանական զենք, մասնավորապես հրաձգային զինատեսակներ և փամփուշտներ գնել: Այս մասին հաղորդել է գերմանական Süddeutsche Zeitung թերթը՝ հղում կատարելով դաշնային կառավարությանը. գրում է TASS-ը:

«Սա առաջին և ճիշտ քայլն է: Իսկ հաջորդ քայլը պետք է այն լինի, որ Թուրքիան ընդհանրապես զենք չստանա Գերմանիայից»,- թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ձախակողմյան կուսակցության պատգամավոր Յան վան Աքենը:

Թերթը նշում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակով, որը լրջորեն վատթարացել է հեղաշրջման ձախողված փորձից հետո: Բեռլինում ավելի վաղ բազմիցս կոչ է արվել Անկարային այդ հանգամանքը չօգտագործել քաղաքական զտումներ իրականացնելու համար:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing