Լրահոս

Գերմանիան «պատերազմ» է հայտարարել Թուրքիային. հաջորդն ո՞վ է

 

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի վերաբերմունքի փոփոխության մասին: Այդ որոշումը կայացվել է կանցլեր Անգելա Մերկելի եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի հետ խորհրդակցությունից հետո: Այդ մասին Գաբրիելը հայտարարել է հուլիսի 20-ին:
Այդ օրը հնարավոր է կմտնի պատմության մեջ որպես Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի նոր կառուցվածքի սկբնավորման մեկնարկ: Գերմանիային կարող են հաջորդել նաեւ այլ երկրներ, օրինակ Ավստրիան, Նիդերլանդները, Բելգիան, Շվեդիան, որոնք վերջերս արգելել էին թուրք նախարարների մուտքը: Եվ այդ գործընթացը կարող է ավարտվել նոր «Լոզանյան պայմանագրի» կնքումով:
Գաբրիելի խոսքով, վերանայվելու են պայմանները, որոնցով Գերմանիան Թուրքիային տրամադրում է ներդրումային վարկեր եւ տնտեսական օգնություն, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը՝ Թուրքիայի անդամակցությունը նախապատրաստելու նպատակով տրվող: Դրանից բաղի, Գերմանիայի ԱԳՆ-ն խստացնում է Գերմանիայի քաղաքացիների համար իր նախազգուշացումը Թուրքիա այցելելու առումով, այնտեղ նրանց սպասող վտանգի մասով:
Թուրքիայի հետ հարաբերությունը հնարավոր չէ զարգացնել ինչպես նախկինում, հայտարարել, հայտարարել է Գաբրիելը:
Այդպիսի փոփոխության հետեւանք կարող է լինել ոչ միայն համագործակցության ներկայիս մակարդակից հրաժարումը, այլ նաեւ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ, որոնք կարող են դառնալ Անկարայի համար կործանիչ: Թուրքիան չունի պատժամիջոցներին դիմակայելու ռեսուրս:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին հորդորեց դադարեցնել ԵՄ անդամության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունը եւ բարեփոխումների համար աջակցությունը: Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Եվրամիության դռները Թուրքիայի համար փակվում են, եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը: Բացի այդ, միջազգային ԶԼՄ-ները ակտիվորեն գրում են այն մասին, որ Ռուսաստանից Ս 400 ՀՕՊ համակարգ ձեռք բերելու Թուրքիայի մտադրությունն ու դրա մի շարք այլ քայլեր կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ում նրա անդամությունը:
Թուրքիան կարծես հատուկ սադրում է Գերմանիային ու Եվրամիությանը հակամարտության, որպեսզի հայտնվի իր համար ավելի հարմար հակամարտության տարերքում: Թուրքիան սովոր չէ իրավահավասար մրցակցության եւ կայուն հարաբերությունների, նրա տափաստանային ոգուն ավելի մոտ է պայքարը, էքսպանսիան, գրավումը:
Մեր աչքի առաջ, փաստացի, սկսվում է գերմանա-թուրքական բաց հակադրության գործընթաց, որը կարող է ավարտվել Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ բաց հակամարտությամբ: Հավանաբար հակամարտության սկիզբը դրվել է 2015 թվականի հունիսին, երբ Բունդեսթագը ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Այս տարի Գերմանիան բացել է իր արխիվը, ցեղասպանության հետ կապված:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am