Գերմանիան ժողովրդավարական հասարակության ձեւավորման ճանապարհին կաջակցի Հայաստանին

2

news.am — Բեռլինը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ կոչ է անում պատասխանատու անձանց, անվտանգության ուժերին եւ ցուցարարներին հանգստություն պահպանել: Այս մասին հայտարարել է Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն:

Նա նշել է, որ Գերմանիան թեթեւությամբ է ընդունել լուրերն այն մասին, որ մայիսի 1-ին, երբ խորհրդարանում չհաջողվեց ընտրել նոր վարչապետ,  Հայաստանում շարունակվեցին խաղաղ ցույցերը:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը կոնֆլիկտի բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել, որպեսզի սահմանադրական ճանապարհով նոր կառավարություն ընտրեն, որը կներկայացնի բոլոր հայերի շահերը: Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ կարեւոր է, որ ինչպես իշխող կուսակցությունը, այնպես էլ ընդդիմությունը ձգտեն հաղթահարեն ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրության համաձայն:

Գերմանիան հուսով է, որ Հայաստանի հետագա զարգացումը կարդարացնի  քաղաքացիների սպասելիքները՝ պայմանավորված խորհրդարանական կառավարման ձեւի անցումով: Բեռլինը կաջակցի Հայաստանին ժողովրդավարական հասարակության ձեւավորման եւ բարեփոխումների իրականացման ճանապարհին, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache