Լրահոս

Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը դատարանի առջև

 

73637_b

armversion.am  –  Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը:
Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դիմաց, երեք տարի առաջ, թուրք-ադրբեջանցիների կազմակերպած երեքհազարանոց հանրահավաքում հնչած վիրավորական արտահայտությունների կապակցությամբ:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց հետո, դեկտեմբերի 6-ի նիստը Ալմելոյի դատարանը հետաձգեց: Այն շարունակվելու է 2017թ. մարտի 3-ին, երբ պատրաստ կլինեն փորձագիտական եզրակացությունները՝ տեսաերիզը ուսումնասիրելու, պարզելու համար թե ինչ համատեքստում է արվել նման հայտարարությունը:
Դատավարության մանրամասների մասին մամլո հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):
«Նիդերլանդական օրագիրը» ևս հետամուտ է լինելու դատավարության ընթացքին և իր ընթերցողներին է տրամադրելու հանգամանալի մանրամասը տեղեկություններ:
Կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող նիդերլանդներում հայտնի «Telegraaf» օրաթերթը «Հայկական հուշհամալիրի հակառակորդը դատարանում» վերնագրով հոդված է զետեղել:
Հաագայի 51-ամյա բնակիչը պատասխան է տալու Ալմելոյի դատարանին՝ համարյա 3 տարի առաջ հայկական հուշարձանների դեմ տեղի ունեցած հավաքում արտահայտած «Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար, գրում է թերթը և ավելացնում, որ 2014 թվականի հունիսի 1-ին 4000 նիդերլանացի թուրքեր դեմ են եղել անցած դարի սկզբներին Ալմելոյի հայկական եկեղեցու մոտ Հայոց ցեղասպանության (Armeense genocide-մեջբերում բնագրից ‘ Ն.Օ) հուշարձանի տեղադրմանը: Կասկածյալը եղել է բանախոսերից մեկը, ով իր հայտարարությամբ բացահայտ չարաշահել է խոսքի ազատ արտահայտման իրավունքը, ըստ մեղադրանքի, նա հայերի դեմ բռնություն է հրահրել:
Նրա փաստաբան Պիտեր Պլասման գտնում է, որ իր պաշտպանյալը սոսկ արձանագրել է փաստ. «Հայերն այնտեղից վաղ թե ուշ պետք է հեռանան: Սա նաև ՄԱԿ-ի տեսակետն է».
Այնուհետև թերթը տեղյակ է պահել, որ դատական գործընթացը կշարունակվի 2017 թվականի մարտի 3-ին, երբ նաև հայտնի կլինեն փորձագիտական եզրակցությունների արդյունքները:
Հիշյալ դատավարության վերաբերյալ բավական հետաքրքրասիրություն էր հանդես բերել թուրքական կողմը, ովքեր դատական պրոցեսին էին ներկայացել մեծ խմբով՝ Հոլանդիայի, Բելգիայի, Գերմանյայի թուրքական մամուլի համար գրող լրագրողներով, առկա էր ադրբեջանական և թուրքական դրոշներն ու «օրվա հերոսը» Իլհամ Աշկինը, որոնց «ֆոնին» ցուցադրաբար լուսանկարներ էին արվում: Ավելացնենք, որ համերաշխության դրսևորման ագիտացիոն այս արշավը «փայլուն» կատարվեց: Եվրոպական գրեթե բոլոր թուրքալեզու լրատվամիջոցները՝ ավելացրած Ադրբեջանի և Թուրքիայի բազմաթիվ թերթեր, կատարեցին իրենց առաջադրանքը, գրեցին’ թե ինչի համար են դատում իրենց «գյոզալ» հայրենակցին: Ներքին ոգևորությունն այնքան մեծ էր, որ այս թերթերում հրապարակվեցին դատավարության երեք դատավորների լուսանկարը ( էթիկայի կանոնների խախտում):
Սա իհարկե արտաքին փայլն էր ու արտաքին այս հանգստության տակ, որքան էլ պարոն Աշկինը լուսանկարվեր իր այս, կամ այն հայրենակցի հետ, որքան էլ թուրքալեզու թերթերը գովերգեին նրա «համարձակությունն ու խիզախ արարքը» ու խոստանային, որ եկող տարի մարտին էլ են միմյանց հանդիպելու, այնուամենայնիվ ներքին հոգևիճակն ու հուսահատ քայլերը մատնում են նրան: Demet TV-հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ իր խոսքի իմաստը ճիշտ չի մեկնաբավել և իրենք խնդիրներ չունեն Նիդերլանդների հայերի հետ: Իր ասածը վերաբերվում է սպանություններ գործած զավթիչ հայերին…
Եթե, իրոք Աշկինը հավատում է, որ իր խոսքերը նիդերլանդահայերին չեն վերաբերել, ապա թող նեղություն քաշի պարզել՝ ինքն ի՞նչ գործ է ունեցել նիդերլանդահայերի կառուցած հուշակոթողի շրջակայքում:
Երևի՞ նրա համար, որ «զավթիչ» հային տարբերակի մյուս հայերից: Ապա այդ դեպքում ինչու՞ են իրենք ( մեղադրյալ կողմը) առաջարկել դատավարությունում, որպես «մեկնաբանող-փորձագետ» ներգրվել էթնիկ թուրք պատմաբան Արմանդ Սաղին, և ոչ թե դատախազության ներկայացրած հոլանդացի թուրքագետ, Լայդենի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Յան Ցյուրխերին:
Հասկանալի է, մտավախություններ կան:

Ներկայացնում ենք այն նախապատմությունը, ինչի հետևանք է եղել այս դատավարությունը:
2014 թվականին Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելո քաղաքում որոշվեց բացել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշհամալիր:
Մինչ 2014թ. ապրիլի 24-ը տեղի թուրքական համայնքը, բողոք էր հղել քաղաքային իշխանություններին՝ հույսով, որ հուշհամալիրը կարգելափակվի: Այս փորձը ձախողվելուց հետո գործի է դրվում ավելի մեծ ծրագիր: Այս անգամ հունիսի 1-ին, Հոլանդիայի տարբեր վայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով՝ ըստ ոստիկանության տվյալների, մոտ 3000 թուրքերի էր բերել այս քաղաք: Ցուցարար թուրքերի ցանկությունն էր ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլերի դիմեն:
Հենց այստեղ էլ հնչում են հակահայ լոզունգներ,( որոնցից մեկը դատարանում քննարկվող «Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» արտահայտությունը):
Թուրք-ազերիների միացյալ այս հանրահավաքը բումերանգի հետևանք է ունենում։ Հակառակ իրենց սպասածի մի խումբ քաղաքական գործիչներ հինգ խորհրդարանական խմբակցությունների անունից հարցեր են ուղղում արտաքին գործերի, սոցիալական հարցերի ու աշխատանքի (որը կրում է նաև ինտեգրացիայի պորտֆելը) և անվտանգության և արդարադատության նախարարներին: Ցեղասպանության վերաբերվող հարցից զատ, անրադարձ կար հիշյալ հանրահավաքի մասով: Նախարարներին հարց է ուղղվում թե արդյո՞ք նրանք տեղյակ են, որ տվյալ ցույցը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օրինակ, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD – Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:
Ափսոս, որ այս հարցադրմանը հետագայում ընթացք չտրվեց՝ իբր դժվար ապացուցելի և երկարատև ժամանակ խլող: Թեև «Նիդերլանդական օրագրի» պրպտումները ցույց տվեցին, որ այն ուղորդվել է Թուրքիայի կողմից:
Հուլիսի 2-ին (2014թ.)Օվերեյսելի մարզային խորհրդարանը, որի տարածքում է գտնվում Ալմելո հայաշատ քաղաքը , կայացած նիստում ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, նաև բանաձև, որտեղ հատուկ դիրքորոշում է արտահայտվում նույն թվականի ապրիլի 24-ին, ապա հունիսի մեկին Ալմելոյի հայկական եկեղեցու բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ թուրք-ազերիների անցկացրած բողոքի ցույցերի կապակցությամբ (Հոդված ‘«Նիդերլանդների Օվերեյսել մարզային խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը» )
Մարզային իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց մեկ շաբաթ առաջ միայն
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, ֆեդերացիայի Ապրիլի 24-ի հանձնախումբը (ղեկավար Ինգա Դրոստ)
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը դիմեցին դատարան՝ խախտված տեսնելով հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը`խմբային զրպարտություն, խտրականություն և ատելության հրահրում։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing