Լրահոս

Ղարաբաղի բանակին հաջողվել է հետ վերցնել Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրը, որը ժամանակին Ռուսական կայսրության տարածք էր.

 

9209214e95626fc9df9cff7b0b5a1d64

nyut.am-ը գրում է . Այս մասին մերոնք լռում են, լռում է նաև Ադրբեջանը:

Ռուսական REGNUM գործակալությունը դեռևս մայիսի 3-ին լուր տարածեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «ԼՂՀ բանակին հաջողվեց հսկողություն սահմանել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան (Շահեն Մեղրյանի ծննդավայրը. – խմբ.) բնակավայրի նկատմամբ: «Ռեգնումը» հղում է կատարել OSTKRAFT վերլուծական կենտրոնին: Այնուհետև նույն լրատվության մեջ «Ռեգնիմումը» գրում է, որ Գյուլիստանը ԼՂ-ի հինգ մելիքություններից ամենահյուսիսայինն էր, որը կազմավորվել է 17-րդ դարում:

«Հենց այնտեղ 1813թ. կնքվեց Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև խաղաղության համաձայնագիրը: Պարսկաստանը դրանով ընդունեց, որ «հավերժ ժամանակով» Ռուսաստանին են անցնում Դաղստանը, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Աբխազիան և այնպիսի խանություններ, ինչպիսիք են Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Դերբենդի խանությունները: Ռուսական կայսրությանն անցավ նաև Թալիշի խանությունը…»:

Այնուհետև հեղինակը հայտարարում է, թե այս ամենից պետք է հետևություն անել աշխարհաքաղաքական նոր շրջանի քարտեզի ուղղությամբ: Վերլուծաբանը Ռուսատանի կայսր Ալեքսանդր 1-ին այս քայլը լուրջ շրջադարձ է համարում Ռուսատանի կովկասյան քաղաքականության մեջ:

Ի դեպ, նյութի հետ դրված է Լեռնային Ղարաբաղի դրոշի նկարը, ինչից կատաղում են ադրբեջանցիները, ինչպես սատանան խունկից

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing