Լրահոս

Ղարաբաղի ճակատագիրը վճռված է

 

arm148260351061

ԱՄՆ բազային մշակումը Ղարաբաղյան թեմայով

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը որոշակիորեն մշակվել է Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք եւ հաստատվել է Ջորջ Բուշի վարչակազմի գործիչների թիմի ու փորձագետների կողմից:2001 թ. գարնանը ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի դեմ ճնշման լծակ օգտագործելու ԱՄՆ փորձը պայմանավորված էր հրթիռների հարցում ռուս-ամերիկյան բանակցություններով, ինչը սկզբունքային նշանակություն ուներ ԱՄՆ-ի համար:

Այնպիսի հզոր լծակի կողքին, ինչպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր, Ռիչարդ Արմիթեջը եւ մասնակիորեն Ռիչարդ Հաասը մտահղացան ղարաբաղյան թեմայով Ռուսաստանին շանտաժի ենթարկելու գաղափարը:Ռուսաստանը չմիջամտելու շահավետ դիրք էր գրավել եւ թույլ չտվեց իրեն ներքաշել այդ իրավիճակի մեջ, հասկանալով, որ այդ նախաձեռնությունից ոչինչ չի ստացվի: Քի-Ուեսթի փորձը տապալվեց, եւ Բուշի վարչակազմն այլեւս չվերադարձավ այդ նախաձեռնությանը:

Հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները պետք է համենայնդեպս իրենք իրենց համար պարզեն՝ գոյություն ունի՞ ԱՄՆ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի եւ այլ չճանաչված պետական կազմավորումների հանդեպ: Եթե այո, ապա ինչպե՞ս է արտահայտվում այդ դիրքորոշումը:Եթե հայկական քաղաքական դասը չի ցանկանում իր առաջ դնել այդ հարցը եւ պատասխանել, անհրաժեշտ է կիրառել այդ հարցի ընկալման «լեգալ հարկադրման» մեթոդը: Այլապես այդ ամենը վտանգավոր է դառնում: Ղարաբաղյան թեման ներքաղաքական պայքարում օգտագործում է արդեն ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխող ռեժիմը: Դա անթույլատրելի է:

ԱՄՆ-ին բացարձակապես չեն հետաքրքրում Վրաստանի ու Ադրբեջանի ազգային շահերը: ԱՄՆ-ն լիովին ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անեքսիան Ռուսաստանի կողմից: ԱՄՆ-ին միայն հետաքրքրում են մնացյալ Վրաստանի կայունության սպառնալիքները:Լեռնային Ղարաբաղի դեպքում «խնամակալության» խնդիր երբեւէ չի եղել: ԼՂՀ-ն Հայաստանի քաղաքական տարածության մասն է:ԱՄՆ-ին հուզում է ոչ թե սեպարատիզմը, այլ որոշակի տարածքների անվերահսկելի իրավիճակը, որտեղ կարող են առաջանալ միջազգային կրիմինալի խնդիրներ, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգության ստեղծվող համակարգին:ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում վերացնել հանցավորության օջախները Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ ամենակարեւորը՝ Մերձդնեստրում: ԱՄՆ-ն չի կարող եւ չի ձգտում վերացնել Ռուսաստանի վերահսկողությունն այդ տարածքների հանդեպ, որոնք իրենցից ներկայացնում են աշխարհքաղաքական «կետեր»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing