Լրահոս

Ղարաբաղի տրոհման եւ տարածքների վերադարձման գործընթացի մեկնարկն է լինելու

 

Ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր չի քաղել Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ ընդդիմությունը պարտվեց, քանի որ չկարողացավ հասարակությանը համոզել, որ կա այլընտրանք; Այստեղ բանախոսն անդրադարձավ ընդդիմության պատասխանատվության հարցին:

Բանախոսը նշեց, որ ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր չի քաղել, չի վերլուծել իրավիճակը եւ ճիշտ եզրակացություններ չի արել: Իսկ ժողովուրդն էլ տարբեր հանգամանքներից ելնելով ընկավ գայթակղության ազդեցության տակ; Վերջինս եւս խոսեց պայքարի շարունակական լինելու մասին, ուշադրություն դարձնելով հատկապես որ առջեւում Ղարաբաղի տրոհման եւ տարածքների վերադարձման գործընթացի մեկնարկն է լինելու, որի դիմաց դադար էր տրվել իշխանությանը` ամրապնդվելու համար:

Բանախոս Խուրշուդյանը նշեց, որ պայքարը լինելու է արդեն արտախորհրդարանական: Հովսեփ Խուրշուդյանը խոսեց ԿԸՀ իրենց դիմելու գործընթացի մասին, նշելով որ շատ կարեւոր է արդեն հրապարակված ցուցակների արժանահավատությունը ստուգել հետագա գործընթացները շարունակել կարողանալու համար: Երրորդ բանախոս Հրայր Ավանեսյանը խոսեց արդեն առկա չարաշահումներից մի քանիսից սկսած կրկնաքվեարկության մեխանիզմներից, նշելով որ հնարավոր է պարզել եղել է թե ոչ` մատնահետքային բազայում համապատասխան համեմատություններ կատարելու արդյունքում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara