Լրահոս

Ղարաբաղում փորձարկվում է Իսրայելից ու Ռուսաստանից Ադրբեջանի գնած զենքը

 

Ադրբեջանում հարցնում են, թե ինչու են ձեռք բերել ռուսական Քրիզանթեմ, եթե ունեն իսրայելական Սպայկ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտությամբ ցուցադրում են Ռուսաստանից ստացված սպառազինության վերջին խմբաքանակը: Հատկապես՝ Քրիզանթեմ հակատանկային համակարգերը:
Սակայն միաժամանակ հարցադրումներ են արվում, թե ինչու են ձեռք բերել ռուսական թանկ Քրիզանթեմը, եթե ունեն դրան հավասարազոր իսրայելական Սպայկ: Ավելին, ինչպես ասում են ռազմական փորձագետները, Սպայկն Ադրբեջանն առաջին անգամ փորձարկել է հենց Ղարաբաղում, որով խոցել էին ՀՕՊ համակարգի մասերից մեկը:
Ռուս փորձագետները գրում են, թե Իսրայելը Ադրբեջանը (իրականում Ղարաբաղը) վեր է ածել նոր տեսակի զենքի պոլիգոնի: Սակայն փաստացի Ռուսաստանն էլ է Ադրբեջանի միջոցով Ղարաբաղը վերածել զենքի փորձարկման պոլիգոնի: 2016-ի ապրիլին, ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների, Ադրբեջանը կիրառել է Սոլնցեպյոկ եւ Սմերչ:
Ռուսաստանի ղեկավարությունը չի թաքցնում, որ Սիրիայի ռազմական արշավն օգտագործում է սպառազինության նոր տեսակներ փորձարկելու համար: Այդ մասին խոսել է նաեւ Պուտինը: Օրինակ, Սիրիայում առաջին անգամ կիրառվել է Կալիբր ռուսական հրթիռը:
Պաշտոնական Երեւանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ «հիացած չէ» Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքով: Այդուհանդերձ, Երեւանն ընդլայնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, չպահանջելով, որ Մոսկվան դադարեցնի մահաբեր համակարգերի վաճառքն իր հակառակորդին:
Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը պետք է վերջնագիր ներկայացնի Ռուսաստանին՝ զենք չվաճառել Ադրբեջանին: Հայաստանն ունի պայմաններ վերջնագրի համար՝ Երեւանը կարող է դադարեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին, կարող է վարձավճար պահանջել ռուսական բազայի տեղակայման համար, կարող է պահանջել ռուս-թուրքական պայմանագրերի չեղարկումը եւ այլն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing