Լրահոս

Ղարաբաղում վաղ թե ուշ պատերազմ է լինելու

 

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում փաստացի գոյություն ունի շփման գիծ ու կողմերի դիրքորոշումներն էլ անհաշտելի ու ծայրահեղ հակադիր են մնում, այնտեղ վաղ թե ուշ պատերազմ կսկսվի։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը, անդրադառնալով շփման գծի վրա ադրբեջանական կողմի վերջին սադրանքին ։

Իսկ քանի դեռ պատերազմ չի սկսվել, այնտեղ կանոնավոր կերպով նման բախումներ են տեղի ունենալու։ «Ես այլ տարբերակ չեմ տեսնում, եթե իհարկե կողմերից մեկը հանկարծ ինչ-որ պատճառով չհանձնվի, այսինքն կամավոր չհրաժարվի Ղարաբաղից»,- նշել է Խրամչիխինը։

Այն հարցին, արդյոք Բաքվի ապակառուցողական քայլերին կհաջորդի գործուն արձագանք, օրինակ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, քաղաքագետը պատասխանել է․ «Ես համարում եմ, որ համանախագահ երկրների կողմից որեւէ պատժամիջոց անհնար է։ Դրանք երբեք չեն սահմանվի այս կամ այն կողմի դեմ։ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության խաղաղ կարգավորում է պահանջում, իսկ կողմերը միաժամանակ պատերազմի են պատրաստվում»։

Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Իսկ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing