Լրահոս

«Ղարաբաղյան հարցում խաղաղության երկու անսպասելի առաջարկ». Բրայզա

 

arm147170637129

lragir.am — ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան The Atlantic Council-ում հոդված է հրապարակել «Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության երկու անսպասելի առաջարկ» վերնագրով, որում անդրադառնում է ղարաբաղյան հարցում վերջին զարգացումներին: Բրայզան գրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական գործունեության և Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ախմեդովի առաջարկի մասին: Ախմեդովը կոչ էր արել նախևառաջ վստահության մթնոլորտ ստեղծել երկու ժողովուրդների միջև:Ներկայացնում ենք հունիսին Սանկտ Պետերբուրգում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ուշագրավ մանրամասները, որոնք իր հոդվածում ներկայացրել է Բրայզան:Նախկին համանախագահը գրում է, որ հունիսի 20-ին Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն առաջարկել է, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի երկու շրջան, որի դիմաց Ադրբեջանը կվերականգնի տրանզիտը դեպի Հայաստան և տնտեսական կապերը: Մադրիդյան սկզբունքների մյուս բոլոր ասպեկտները, ներառյալ մյուս 5 շրջանները պետք է հետագա բանակցությունների առարկա դառնային:

Սարգսյանն ու Ալիևը ողջունել են Պուտինի առաջարկը՝ չնայած ֆորմալ առումով չեն ընդունել այն: Երկու նախագահների համար ցանկացած փոխզիջման ընդունում հղի է քաղաքական և անվտանգային ռիսկերով: Բրայզան կարծում է՝ պատահական չէ, որ հուլիսի 17-ին «հայ ազգայնականների զինված խումբը», որի կազմում ղարաբաղյան պատերազմի վետերաններ կային, Երևանում գրավեց ոստիկանության գունդը: Նրանց գործողությունները ստացան ղարաբաղյան հարցում կոշտ դիրքորոշում ունեցողների աջակցությունը, ինչը հանգեցրեց ոստիկանության հետ փողոցային բախումների: Բրայզայի խոսքով, կոշտ գծի կողմնակիցները գերակշռում են նաև Ադրբեջանում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing