good-banner
Լրահոս

Ղազախստանի և Իրանի հակահայկական քայլը. Ղրղզստանը հրաժարվել է միանալ

 

Ադրբեջանն այսօր Ղրղզստանին բացահայտորեն մեղադրել է Հայաստանին աջակցելու մեջ։ Պարզվում է, Ղրղզստանը հրաժարվել է միանալ մարտի 1‐ին Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 13‐րդ գագաթաժողովի ավարտինընդունված եզրափակիչ հայտարարության քաղաքական մասին, որում ընդգծվում է, որ կառույցի անդամ պետություններում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության պահպանման եւ ինքնիշխանության հարգման սկզբունքի հիման վրա։ Փաստաթղթում ընդգծվում է, թե իբր Արցախը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է։ Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, թե կազմակերպության անդամ երկրների տարածքներում առկա չկարգավորված հակամարտությունները եւ մասնավորապես, հայ‐ադրբեջանական հիմնախնդիրը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանի ողջ ներուժի օգտագործմանը, ավելի լայն ձեւաչափով համագործակցության հաստատմանը։

Կազմակերպության անդամ բոլոր 10 մահմեդական երկրից ﴾Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Պակիստան, Իրան, Աֆղանստան﴿ միայն Ղրղզստանն է հրաժարվել միանալ հայտարարության քաղաքական հատվածին, որը առնչվում է Արցախի հիմնախնդրին։ Գագաթնաժողովում Ղրղզստանը ներկայացրել է վարչապետ Սոորոնբայ Ժեյենբեկովը։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing