Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել

31

Օգոստոսի 10-ին կեսգիշերն անց Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստուգայց-շրջագայության ընթացքում նկատել են, որ Երեւանյան խճուղու Իվանի խաչմերուկ կոչվող տարածքում հրավառություն է կատարվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները անհապաղ մեկնել են նշված տարածք եւ հայտնաբերել հրավառություն կատարած տղամարդուն , որը խախտել էր լռությունն ու 23.00-ից հետո հրագործական արտադրանք օգտագործել:

Քաղաքացին հայտնել է, որ հրավառությունը կաարել է ընկերոջ երեխայի ծննդյան առթիվ՝ չիմանալով դրա համար վարչական պատասխանատվության մասին: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով Վարչական իրավախախախտումների մասին օրեսգրքի՝ լռությունը խախտելու հոդվածի հատկանիշներով քաղաքացին  վարչական պատասխանատվության է ենթարկվել:  Ոստիկանությունը հիշեցնում է , որ իրավապահները հետեւողական են լինելու այս հարցում եւ հորդորում է պահպանել համակեցության կանոնները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache